Երեկ Մեհմանդարի մեծածախ շուկայից ուզեցի մեկ արկղ լոլիկ գնեմ.
– Եղբայր ի՞նչ արժեն լոլիկները… հա, ի դեպ, տան համար եմ տանում, ո՞րը խորհուրդ կտաք:
– 650 դրամ ախպերս, թուրքականնա, ընտիր ապրանքա։ Ես էլ տանս համար սրանից եմ տանում…
Մնացածի մասին երկար բարակ չեմ պատմի, թե ինչ ասեցի երիտասարդին:
Բայց ասեմ, որ էս նույն որակի ու տեսքի լոլիկ գնեցի արդեն տեղացի արտադրող գյուղացուց, (ով իր ապրանքն էր բերել վաճառելու) ավելի մատչելի գնով, նույն շուկայից:
Փաստորեն հերիք չի շուկայում վաճառվում է թուրքական լոլիկ, մի բան էլ այն վաճառողների կողմից համարվում, փիառվում և որակվում է ամենալավը։ Ընկերներ՝ ո՞վ ենք մենք վերջապես և ո՞ւր ենք գնում: Խնդրում եմ, անկեղծ ասեք…
Եվ մի՞թե չեք կարծում, որ մենք լուրջ անելիք ունենք այստեղ ու չպետքա թույլ տանք Հայաստան մտնի դրսինը (այն էլ թուրքական), երբ մենք նույն մշակաբույսից տեղում լիքը արտադրողներ ունենք…
Արտուշ Խաչատրյանի էջից:
Երեկ Մեհմանդարի մեծածախ շուկայից ուզեցի մեկ արկղ լոլիկ գնեմ.
– Եղբայր ինչ արժեն լոլիկները? հա ի դեպ տան համար եմ…
Опубликовано Artush Khachatryan Среда, 9 декабря 2020 г.