«Հերթական կեղծիքը». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Հերթական կեղծիքը». Արա Վարդանյան

Հերթական կեղծիքը

Դավադիր ամուսիններին և նրանց հանցակիցներին արդարացնելու նպատակով տարածված միակ փաստարկը կեղծիք է և սուտ:

Այն հետևյալն է` «…եթե հայտարարությունը հայկական կողմը չստորագրեր, և պատերազմը չդադարեր, ապա մեր զինվորները կշարունակեին զոհվել, և հետևաբար`

ապրի վարչապետը…»:

Արցախում ողջ մնացած բոլոր զինվորականների հարգարժան հարազատներին ու ծնողներին պետք է անհապաղ տեղեկացնել, որ իրենք հերթական անգամ խաբված են, և հավատացել են դավադիրների հորինած հերթական ստին ու կեղծիքին:

Իրողությունը լրիվ այլ է: Փաստերը հակառակն են ապացուցում: Իսկ փաստերը հետևյալն են:

Դավադիր ամուսինները և իրենց հանցակիցները երբեք չեն ցանկացել կանգնեցնել պատերազմը` երբեք, և ոչ մի դեպքում:

Պատերազմի երկրորդ օրվանից սկսած պարզ դարձավ, որ Արցախի պաշտպանության հիմնական համակարգերը շարքից դուրս են եկել (թե ինչու, և ինչպես` առանձին քննության հարց է), և ամեն ինչ արվում է պատերազմը տանուլ տալու համար: Այդ ընթացքում պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի բոլոր ջանքերն ու առաջարկները հայկական կողմից փաստացի մերժվեցին:

Պատճառը պարզ է.

Դավադիր ամուսինները և իրենց հանցակիցները ամեն ինչ անում էին, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը գրավեր Ստեփանակերտը և ամբողջ Արցախը` բնականաբար այդ ընթացքում տալով տասնյակ հազարավոր նոր զոհեր:

Ռուսաստանի նախագահը, տեսնելով և համոզվելով, որ այդպիսի հրեշավոր պլան է իրագործվում, մանավանդ Շուշին դավադրաբար հանձնելուց հետո, օգտագործելով իր ազդեցությունը` անմիջապես կանգնեցրել է պատերազմը, և ստիպել է, որպեսզի կողմերը ստորագրեն հայտարարություն: Պարզագույն ու պարզունակ տրամաբանությունը հաստատում է, որ մեր զինվորականների կյանքը փրկել է այն, որ Ռուսաստանի համար անընդունելի էր Արցախի ամբողջական գրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Հետևաբար` Ռուսաստանը գործադրելով իր ազդեցությունը` կանգնեցրեց պատերազմը:

Այնպես որ, մեր հարգելի հայրենակիցներին պետք է տեղեկացնել, որ իրենց որդիների, եղբայրների և ամուսինների կյանքը փրկել է ոչ թե դավադիր վարչապետը, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահը` ելնելով նաև Ռուսաստանի շահերից:

Իսկ դավադիր ամուսինները լրիվ այլ նպատակ են ունեցել` հանձնել Արցախն ամբողջությամբ և զոհաբերել այնտեղ ծառայող բացառապես բոլոր զինվորականներին: Դրանից անմիջապես հետո իրենք հրահրելու էին հակառուսական ցույցեր և ստիպելու էին ռուսական կողմին դուրս հանել ռազմաբազան։ Հակառակ դեպքում` պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի կողմից մինչ այդ արված բազմաթիվ առաջարկները կընդունվեին, պատերազմը կավարտվեր շատ ավելի շուտ և այդքան զոհեր ու վիրավորներ չէինք ունենա:

Եվ սա` այլևս փաստ է…

Հ.Գ. Կասկած չունեմ, որ շատ շուտով վերը նշվածը կապացուցվի նաև քննությամբ և ի հայտ եկող տարբեր փաստերով…

Արա Վարդանյանի էջից:

Հերթական կեղծիքը

Դավադիր ամուսիններին և նրանց հանցակիցներին արդարացնելու նպատակով տարածված միակ փաստարկը կեղծիք է և…

Опубликовано Арой Варданяном Вторник, 8 декабря 2020 г.



Նման նյութեր