«Նիկոլ նորից եմ հարցնում. Ե՞րբ ես հայտարարելու 2 հազարից ավել անհայտ կորածների մասին. Ե՞րբ ես հայտարարելու 5 հազարին մոտ մահացածների մասին…». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլ նորից եմ հարցնում. Ե՞րբ ես հայտարարելու 2 հազարից ավել անհայտ կորածների մասին. Ե՞րբ ես հայտարարելու 5 հազարին մոտ մահացածների մասին…». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում…

Մահերը թաքցնել կամ ի ցույց դնել.

Դուք հասկանու՞մ եք, որ մարտի մեկի 10 զոհերը արդեն 10 տարուց ավել է նա փաթաթում է նախկինների վրա և օր ու գիշեր հիշեցնում է դրա մասին։ Այս մահերը չեն մոռացվում երբեք։ Հենց ինքը զգում է, որ ժող ջանը ուզում ա մոռանա այդ 10 զոհի մասին, շատ արագ շրջանառության մեջ է դրվում իրենց մասին պատմող ֆիլմեր, քննարկումներ, դատեր և այլն։ Նա նույնիսկ պատրաստ է այդ զոհերի ընտանիքներին 30-ական միլիոն դրամ տա, միայն թե իր թեզերը չտապալվեն…

Մյուս կողմից մենք ունեք 2 հազարից ավել կորոնայից մահացածներ, 5 հազարից ավել պատերազմի ընթացքում մահացածներ, բայց իրենց մասին խոսել պետք չէ։ Հակառակը, պետք է էշացնել մի ողջ ժողովուրդ։ Մենք հաղթել ենք, զոհեր չկան, անհայտ կորածներ էլ չկան։ Դե ժող ջանն էլ իրենց համար նոր տարուն է պատրաստվում… Ի՞նչ սուգ, ի՞նչ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ… Ի՞նչ զոհերի ընտանիքներին վճարվելիք 10 միլիոն դրամ….

Չկա, ու չի էլ լինի, քանզի այդ զոհերից նա չի կարող քաղել որևէ քաղաքական դիվիդենտ։

Սա է դառը ճշմարտությունը։

Երեք դեպքերում էլ ինքն է զոհերի գլխավոր պատասխանատուն, բայց իրեն պետք է հերոսացնել մարտի մեկի իշխանազավթման փորձի ժամանակ սպանվածներին։

Այ սա է իրական նիկոլը… Բարի գալուստ իրական ու շատ դաժան աշխարհ…

նիկոլ նորից եմ հարցնում. Ե՞րբ ես հայտարարելու 2 հազարից ավել անհայտ կորածների մասին. Ե՞րբ ես հայտարարելու 5 հազարին մոտ մահացածների մասին…»:

Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում…

Մահերը թաքցնել կամ ի ցույց դնել.

Դուք հասկանու՞մ եք, որ մարտի մեկի 10 զոհերը…

Опубликовано Арой Варданяном Среда, 9 декабря 2020 г.



Նման նյութեր