ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հրապարակումը.
Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները:
Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ:
Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքըերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով:
Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը:
Մեր ձեռք բերած ապացույցներն, իհարկե, շատ ավելին են: Այս հրապարակումով ներկայացնում եմ դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին:
Եվս մեկ անգամ խնդրում եմ ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում:
Բոլոր ապացույցները անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
We have just finished examining the new evidence on the illegal access by the Azeris of passwords of the social networks of the Armenian captives and the management of those pages.
This time we are talking about the objective evidence obtained by the Human Rights Defender of Armenia about how the Azerbaijanis are spreading internal enmity in our society with the aim of inciting hatred towards our compatriots in Artsakh.
The literal quotation of the text in the attached materials is: “It is the Turks who are attacking Artsakh and these Karabakh people are attacking Yerevan.” The rest of the text contains political animosity, so I do not publish it for obvious reasons.
It is obvious that the manipulation of the artificial Armenian-Artsakh topic, the incitement of hatred on that basis, aims to cause tension in our society, endangering our solidarity and unity.
The evidence we have, of course, is much more. In this post, I present just a few of them as a case in point. The evidence for this phase relates to the period of hostilities.
Once again, please be careful when using social networks, do not get involved in such “discussions”, regardless of who does it or in what groups and what kind of issues are manipulated.
All the evidence will be sent to the international bodies according to the jurisdiction with the necessary legal formalities.
??, ??
Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների…Опубликовано Arman Tatoyan Среда, 9 декабря 2020 г.