WarGonzo. Ալիևը հույս ունի Հայաստանից հավելյալ տարածքներ խլել
Advertisement 1000 x 90

WarGonzo. Ալիևը հույս ունի Հայաստանից հավելյալ տարածքներ խլել

Wargonzo նախագիծը, հղում անելով ռուսական ուժային կառույցների իր աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանն այս օրերին սահմանագծման անվան տակ առաջ է շարժվում հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում.

«Օգտվելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակից` ադրբեջանական զինուժը փորձում է բարելավել իր դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում»:

Նշվում է, որ սա պայմանավորված է նաև նրանով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանական ճակատը ավելացել է մի քանի տասնյակ կիլոմետրով։ Մինչ սահմանների գծանշման հետ կապված իրավիճակը մշուշոտ է, և այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, Ալիևը հույս ունի խորամանկորեն Հայաստանի տարածքներից հատվածներ «խլել»:

«Թե կոնկրետ որ հատվածներում են Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ տեղաշարժ իրականացնում, @wargonzo նախագիծը կհայտնի առաջիկայում»,- գրում է ալիքը:



Նման նյութեր