Այժմ կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան պարտադրված պատերազմի ժամանակ, մեզնից է կախված Հայրենիքի անվտանգության երաշխիքը․ ոստիկանության աշխատակիցն ազատվում է աշխատանքից
Advertisement 1000 x 90

Այժմ կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան պարտադրված պատերազմի ժամանակ, մեզնից է կախված Հայրենիքի անվտանգության երաշխիքը․ ոստիկանության աշխատակիցն ազատվում է աշխատանքից

Վանիկ Պարույրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հարգելի գործընկերներ,

Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։

Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն մեր Հայրենիքի։ Ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում փորձել ենք հնարավորինս արդար և անկողմնակալ կատարել մեր ծառայողական պարտականություններն ու օրենքով վերապահված մեր լիազորությունները և շարունակելու ենք նույն կերպ, ինչ էլ որ լինի։

Սակայն ներկայումս մենք բոլորս, ինչպես և մեր հայրենակիցները, կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան թուրք-ադրբեջանական ահաբեկչական տականքների կողմից հրահրված, պարտադրված պատերազմի ժամանակ, որի ընթացքում մենք բոլորս կորցրել ենք լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մեր ՀԵՐՈՍ ընկերներին և հարազատներին։ Ներկայիս մարտահրավերը ոչ պակաս սթափություն, պատասխանատվություն և համախմբվածություն է պահանջում յուրաքանչյուրիցս, ուստի պետք է լինենք առավել զգոն, պատասխանատվության բարձր զգացումով, գիտակցենք մեր առջև դրված խնդիրները և պատվով կատարենք դրանք, չէ՞ որ մեզնից է մեծամասամբ կախված մեր Հայրենիքի անվտանգության երաշխիքը։

Ես հասկանում եմ մի պարզ բան. այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ և պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչև վերջ։ Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է և սպառնում է երկրի ներքին և արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է և՛ իմ բոլոր ծառայակից ընկերներին, և՛ բոլոր հայրենակիցներիս՝ թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացում, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որևէ մեկի էմոցիոնալ և ոչ սթափ որոշումներով։ Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին, այլ իմ նպատակն է թույլ չտալ մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող պայթունավտանգ իրավիճակներ, և թող ՀԱՅ-ը որոշի իր ապագան, այլ ոչ թե որոշակի անձանց շրջանակ։

Ես իմ կամքով աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսևորի բարձր պատասխանատվության զգացում և իր լուման կներդնի մեր Հայրենիքի խաղաղ և արժանապատիվ ապագան կառուցելու գործում։

ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ…

Հարգելի գործընկերներ.
Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ…

Опубликовано Vanik Paruyryan Четверг, 10 декабря 2020 г.



Նման նյութեր