
Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երեկ` դեկտեմբերի 9-ին, ժամը 13։00-ի սահմանում Նորապատ գյուղի բնակիչ, 22-ամյա Էդգար Մուրադյանն իր վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Արամ Դարբինյանին, այնուհետև բախվել քարե շինության պատին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդն ու նրա ուղևորը՝ Հուշակերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Նորապատի գյուղապետարանում որպես հաշվապահ։