Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։
Պետությունը, նախեւառաջ, ենթադրում է որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչության վրա որոշակի իշխանության իրագործում։
Պատկերավոր ասած.
Տարածք + Իշխանություն + Բնակչություն = Պետություն
- Տարածք
Մենք չունենք այլեւս որոշակի տարածք, քանզի արեւելյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով այդ տարածքի սահմանները որոշվում են գյուղացիա-կամավորականա-չոբանա-գեոպրոմմայնինգա-խառը բանակցությունների տարբերակով եւ մենք գրեթե ամեն օր ունենք մի քանի հեկտարով փոքրացող տարածք։
- Իշխանություն
Մենք այս պահին չունենք իշխանություն ոչ միայն այն պատճառով, որ ազգային աղետից հետո այն կորցրել է ներքին լեգիտիմությունը, իսկ արտաքինը՝ լոկ արարողակարգային է։ Այլ նաեւ այն պատճառով, որ մեր սահմանների ճշգրտմամբ, մեր գերեվարված եւ զոհված քաղաքացիների եւ այլ բազում հարցերով զբաղվում է ԱՅԼ պետության իշխանություն։ Որն իդեպ այսօր մեր բացակա իշխանության փոխարեն պատասխանեց նաեւ մեր հասցեին լկստված Ալիեւին եւ Էրդոգանին։
- Միակ բաղադրիչը, որ դեռ գոյություն ունի, բնակչությունն է։
Այսինքն ներկայացված բանաձեւով մենք պետություն չունենք, ունենք միայն բնակչություն.
Բնակչություն = Պետություն
Հ.Գ. Սահմանները բացելուց եւ/կամ այլ երկրների անձնագրերն ավելի հեշտ տրամադրելուց հետո մենք սա էլ կարող է չունենանք։
Ես դեմ եմ այս իրականությանը։ Իսկ դու՞ք։
#Հայաստան_լինելու_է
#հողատու»
Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։
Պետությունը, նախեւառաջ, ենթադրում է որոշակի…
Опубликовано Armen Ashotyan Четверг, 10 декабря 2020 г.