Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ
Advertisement 1000 x 90

Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը բացահայտ ապատեղեկատվություն է որակում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի տարածած տեղեկությունը, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:

Ներկայացնում ենք Արթուր Ղազինյանի գրառման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության պարզաբանումը.

«Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:

Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված է պարզաբանման մեջ: