Էրիկ Օհանջանյանը 18 տարեկան է և ընդամենը 12 օրվա ժամկետային զինծառայող է եղել, երբ սեպտեմբերի 27-ին սկսվել է Արցախյան պատերազմը։ Սկզբնական շրջանում մասնակցել է Հադրութի շրջանի համառ մարտերին, այնուհետև տեղափոխվել Շուշի, որտեղ էլ ստացել է ծանր վիրավորում՝ փամփուշտը մեջքի հատվածից վնասելով ողնուղեղը մտել է թոքի մեջ՝ կոտրելով նաև ողնաշարի վերին հատվածը։
Էրիկի երիտասարդ կյանքը փրկելու համար Ստեփանակերտում անհապաղ կատարվել է թոքի վիրահատություն, սակայն ողնուղեղի ու ողնաշարի վնասվածքի պատճառով էրիկը ընդհանրապես չի զգում ոտքերը, չի կարողանում նույնիսկ նստել, որպեսզի գոնե կարողանա սայլակով տեղաշարժվել։
Հայաստանում այս պահին այդ վիրահատությունը չի կատարվում, այդ իսկ պատճառով կապ է հաստատվել Գերմանիայի հիվանդանոցներից մեկի` Auguste Viktoria Klinik հետ: Պատասխանը եկել է այսպես՝ որպեսզի էրիկը կարողանա նստել, հոգալ իր կարիքները, տեղաշարժվի սայլակով, անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել ողնաշարի վերին հատվածի վիրահատություն։
Վիրահատության օրը նշանակվել է դեկտեմբերի 29-ին։ Գերմանացի բժիշկները, իմանալով, որ Էրիկը երիտասարդ զինծառայող է պատրաստակամություն են հայտնել այդ վիրահատությունը իրականացնել անվճար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք պետք է կատարվեն վճարովի հիմունքներով, ներառյալ՝ հիվանդանոցային ծախսերը, 2 ամսվա ստացիոնար բուժումը, երկկողմանի ճանապարհածախսը, ամբողջ գումարը կազմում է 38 հազար եվրո։
Ինչպես մեր հերոս 18 ամյա Էրիկը առանց վախենալու ու ետ նահանջելու պաշտպանեց մեզ, այնպես էլ ինքը ունի մեր պաշտպանության կարիքը։ Փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին․
«Ինեկոբանկ» ՓԲԸ
2050042016741001 AMD
2050042016741020 USD
2050042016741040 RUB
2050042016741041 EUR
Ստացող՝ Սերյոժա Օհանջանյան / SERYOZHA OHANJANYAN (հորեղբայր)
———————
ԱՐՔԱ ՔԱՐՏ։ 5406 6100 0062 9894
———————
Իդրամ։ 476803090
———————
Telcell Wallet: 76342923
Արտերկրից փոխանցում կատարելու համար կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 093 06 55 57։
———————
Արտերկրից փոխանցում կատարելու համար կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 093 06 55 57։