«Վազգեն Թորոսյանը գրական հայերենի է վերածել աղմկահարույց հեռախոսազրույցը». Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

«Վազգեն Թորոսյանը գրական հայերենի է վերածել աղմկահարույց հեռախոսազրույցը». Մարինե Մանուչարյան

Վազգեն Թորոսյանը գրական հայերենի է վերածել աղմկահարույց հեռախոսազրույցը: Եթե չեք ալարում, լրատվականների քոմենթներում տեղադրեք, թող մարդիկ ընկալեն բովանդակությունը:

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չէր բարձր հեռուստացույցով ասել (նկատի ունի, որ թշնամին 5 կմ է հեռու Շուշիից – Է․Է․)։ Մարդիկ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռեվը շուտ կանգնացնեն ժամերի ընթացքում, մի քիչ քաղաքական բաների մեջ ընգնեն… Սպասում թորքերը Ստեփանակերտը վերցնեն… Էս անկյունի վրա քաշում են ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ եթե էնտեղից իրենք քեզ խանգարում են, ընդեղ փորձենք լուծենք հարցը։ Սրանց լա̈վը քնեմ, եթե Ղարաբաղը կուզեք, գնանք, կտորենք բոլորին ընդեղ… Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ասացեք՝ «արյա՛, ա՛ բզի տղեք, եթե գանք տեղ, գալու ենք սաղին կտորենք՝ նիկոլ-միկոլ, կնգանով, մնգանով»։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահեմ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չեն ուղարկում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու(կաղ մարդու) հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․) դատարկ ա

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը ի՞նչ ա ասում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ով որ շուռ գան, հետեով մտնեն ։ Ի՞նչ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ում մարդ ունենք ընդդղ ։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Հենա ամեն ինչ դիտարկում ենք…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … երկու մարդ ունենք , երկու մարդոց պոստ պահել ա լինու՞մ , քանի՞ մարդ են։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ, հիմա հրետանու կռիվ ա։ Կարևորը տեսնես՝ որտեղից են գալիս, դնես, խփես, էսօր հետևակով պեն բան պահելը դժվար ա։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, չի լինի, տենց են արել, որ հասել են Շուշի։ Մինչև հիմա հասել են Շուշի, ո՞րտեղ ենք հրետանով կռիվ անելու։ Կռիվ անելով հասել են Շուշի։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե դե երեկոյան զանգեմ, ասեմ զաստավով կալոննա ա բարձրանում, պտտվեն Զառիսլու, գնան բարձրանան Շուշի։ Հրետանին լռած։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա դե քառասուն անգամ ասում ես, ես էլ ասում եմ՝ չկա էլի, պրծած ա, պրծած ա։ Ոչ հրետանին ա կարում աշխատի, ոչ էլ… Ես ի՞նչ անեմ մերը քնածը։ Թողեմ Ստեփանակերտ էլ մտնեն , պրծնի, ասին «պա՜հ, բա ինչի չեք ասել, մենք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին վերցնում ենք»։ Ոնց որ մայիսի 8-ը ինի 92 թվին։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … գրի, որ տենց բան չկա ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — կարճ ասած եթե տենաս քեզ խանգարում են, ասա… ես ներքևում եմ։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լավ, դավայ։ Լավ, կասեմ։

Մարինե Մանուչարյանի էջից:

Vazgen Torosyan գրական հայերենի է վերածել աղմկահարույց հեռախոսազրույցը: Եթե չեք ալարում, լրատվականների քոմենթներում…

Опубликовано Marine Manucharyan Пятница, 11 декабря 2020 г.



Նման նյութեր