«Եկեղեցում մոմ վառելուց հետո գործ էլ արեք…». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Եկեղեցում մոմ վառելուց հետո գործ էլ արեք…». Արա Վարդանյան

Եկեղեցում մոմ վառելուց հետո գործ էլ արեք…

Բոլորդ կհամաձայնվեք, որ գրեթե միշտ անխտիր բոլոր սեղանների անբաժան կենացը եղել է մեր սահմաններում կանգնած զինվորների համար։ Դա կարծում եմ փաստ է։

Բայց արի ու տես, որ կենացներ ասելով բան չփոխվեց։ Արի ու տես, որ կենացներով երկիրը չպահպանվեց։ Արի ու տես, որ երկրի կենացը խմելով երկիրը տվեցինք թուրքի գործակալին։ Արի ու տես որ կենաց խմելով Արցախը նվեր տվեցինք թուրքին։ Արի ու տես, որ կենաց խմելով հային հայի դեմ հանեցինք։ Ու այո, այս ամեն ինչը կենաց խմելով։

Մենք նման ենք սաունայում պոռնիկի հետ գտնվող տղամարդու, որն հենց այդ պահին ընտանիքի կենացն է խմում։ Այ դա ենք մենք։

Դաժա՞ն եմ։ Կարծում եմ ոչ, դեռ շատ մարդասիրական եմ։

Ասածս ինչ է. Երբ գնում եք Եկեղեցի մոմ վառելու, մի համարեք, որ այդքանով ձեր «գործը» արել եք։ Երբ սեղանի շուրջ զինվորի կամ երկրի կենաց եք բարձրացնում, մի համարեք, որ այդքանով ձեր գործը արել եք։

Դուրս եկեք փողոց և միացեք պայքարի…

Այլընտրանքը շատ պարզ է. Մի քանի տարի անց, կրկին կենաց եք ասելու, բայց այս անգամ կորցրած երկրի, այ մոտավորապես սենց տեքստով. Ախպեր խմենք մեր Հայաստանի կենացը. Աստված սաղիս բախտ տա, որ մի օր կրկին մեր երկիրը ունենանք…

Դե հիմա դուք որոշեք, միայն կենաց կխմեք, թե՞ գործ էլ կանեք։

Կունենանք Հայաատանն առանց Նիկոլ, կամ Նիկոլ առանց Հայաատանի։ Որոշողը միյան դու ես…

Արա Վարդանյանի էջից:

Եկեղեցում մոմ վառելուց հետո գործ էլ արեք…

Բոլորդ կհամաձայնվեք, որ գրեթե միշտ անխտիր բոլոր սեղանների անբաժան կենացը…

Опубликовано Арой Варданяном Суббота, 12 декабря 2020 г.



Նման նյութեր