ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13․25-ին, շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա 50-ամյա որդին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։