«Ժեխը Պողոս Նուբար, Գալուստ Գյուլբենկյան ու Ալեք Մանուկյան է հայհոյում». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Ժեխը Պողոս Նուբար, Գալուստ Գյուլբենկյան ու Ալեք Մանուկյան է հայհոյում». Նաիրա Զոհրաբյան

Ժեխը Պողոս Նուբար, Գալուստ Գյուլբենկյան ու Ալեք Մանուկյան է հայհոյում

Երեկ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՀԲԸՄ հայտարարության մեջ ասված էր՝ «Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել մեր պետականությունը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու, դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի պսշտոնը»։

Եւ ահա 1906 թվակականին Պողոս Նուբարի կողմից ստեղծված, մեկ դարից ավելի Հայաստան ու Արցախ շենացրած, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ ու մանկատներ կառուցած, Արցախում հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր իրականացրած Հայ բարեգործական միությանը Նիկոլի ՊՈԱԿ-ի բարձր հովանավորությամբ ու «քսի» տալով ժեխը անվանում է, ուշադիր՝ «պիցցայակեր շներ, զինվորի հաց գողացողներ, երկիրն ու բանակը թալանածներ»։

Նորից հիշեցնեմ՝ ժեխը Հայաստանում եւ Արցախում աննախադեպ ծրագրեր իրականացրած Հայ Բարեգործականին համարում է՝ «երկիր ու բանակ թալանած տականքներ»։

Փաստորեն, Պողոս Նուբարը, Գյուլբենկյանը, Ալեք Մանուկյանն ու նրանց հետնորդները, ըստ ժեխի, ծախել են մեր հայրենիքը ու թալանել են մեր բանակը։

Գիտեք, ինձ համար խնդիրը այլեւս Նիկոլը չի, նա գնալու է ու վերջ։

Խնդիրը էս տեսակ ժեխն է, ում կողքով էվոլյուցիան դաժան անտարբերությամբ անցել է։ Սրանք են իրական համազգային աղետն ու արհավիրքը, որոնցից պիտի փրկել պետությունը։

Ես ամեն ինչ անելու եմ, որ IQ-ի նվազագույն շեմը չհաղթահարած «homo sapiens»-ի այս բիոտեսակը որոշում կայացնելու եւ ձայնի իրավունք չունենա։

Մենք ժեխին հայրենիք չունենք հանձնելու։

#мрази

Նաիրա Զոհրաբյանի էջից:

Ժեխը Պողոս Նուբար, Գալուստ Գյուլբենկյան ու Ալեք Մանուկյան է հայհոյում

Երեկ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը…

Опубликовано Naira Zohrabyan Суббота, 12 декабря 2020 г.



Նման նյութեր