Apple-ը կարող է մեկ այլ անոնս ներկայացնել հաջորդ շաբաթ
Advertisement 1000 x 90

Apple-ը կարող է մեկ այլ անոնս ներկայացնել հաջորդ շաբաթ

Ենթադրություններ կան առաջիկա նոր ապրանքների վերաբերյալ. դրանք կարող են լինել երեքը:

Անցյալ աշնանը Apple-ը միանգամից երեք շնորհանդես անցկացրեց, որոնց ժամանակ ներկայացվեցին շատ նոր գադջետներ, այդ թվում՝ iPhone 12-ը: Այնուամենայնիվ, արտադրողը չի պատրաստվում կանգ առնել։ Մեկ այլ անոնս կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ: Այդ մասին հայտնում է MacRumors պորտալը:

Ըստ աղբյուրի՝ նոր ապրանքների շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Ճիշտ է, այս անգամ Apple-ը կանցկացնի այն առանց Թիմ Քուքի և այլ բանախոսների ելույթների։ Նոր նյութեր կներկայացվեն մամուլի հաղորդագրությունների ձևաչափով: Թե կոնկրետ ինչ պետք է սպասել, դեռ հստակեցված չէ, բայց կան մի քանի ենթադրություններ: Apple-ը կարող է ներկայացնել.

AirTags անձնական իրերը հետևելու համար;

մեծ ականջակալներ AirPods ապրանքանիշի ներքո (AirPods Studio);

նոր Apple TV՝ խաղերի վերահսկիչով:

Սիրարփի Աղաբաբյան