Ներկայումս առկա են միայն ժամանակավոր լուծումներ:
IPhone 12 սերիայի սմարթֆոնների օգտագործողները միանգամից երկու նոր խնդրի առաջ են կանգնել: Apple-ի պաշտոնական ֆորումում նրանք հայտնում են մի քանի րոպե կամ ժամ LTE և 5G ցանցերին միանալու խափանումների մասին, շատ դեպքերում դա հնարավոր է լուծել ինքնաթիռի ռեժիմը միացնելով և անջատելով, բայց երբեմն կապը չի վերադառնում այնքան ժամանակ, քանի դեռ չեք վերագործարկել ձեր սմարթֆոնը կամ դուրս չեք հանել SIM քարտը և հետ տեղադրել այն:
Բացի այդ, ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ ինքնավարության հետ կապված խնդիրների մասին հայտնվում են Reddit-ում և նույն Apple-ի ֆորումում: Սմարթֆոններն արագ լիցքաթափվում են, նույնիսկ, երբ դրանք հազիվ են օգտագործվում:
Օրինակ, օգտվողներից մեկը բողոքում է, որ մի քանի օր անընդմեջ քնել է, երբ iPhone 12 Pro-ին մնացել է մոտ 90% լիցք, իսկ առավոտյան արդեն՝ 65%: Պարամետրերում այս ժամանակահատվածում կիրառական որևէ գործողություն չի երևում, և անհասկանալի է, թե ինչու է հեռախոսը լիցքաթափվել: Միևնույն ժամանակ, այն չի օգտագործում 5G (պարամետրն անջատված է, ուստի սմարթֆոնը չի վատնում ուժը՝ փորձելով միանալ) և այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են TikTok-ը և Facebook-ը, որոնք թարմացնում են տվյալները: Ժամանակավոր լուծում կարող է լինել գիշերը լիցքավորելը կամ փաուերբենկերի օգտագործումը:
Հավանաբար, երկու դեպքում էլ խոսքը iOS սխալների մասին է, որոնք ազդել են միայն փոքր թվով օգտվողների վրա: Apple-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, ուստի դեռ պարզ չէ, թե երբ դա կուղղվի:
Սիրարփի Աղաբաբյան