«Եռակողմ համաձայնագրի քավորը Մոսկվան է». Արգիշտի Կիվիրյան
Advertisement 1000 x 90

«Եռակողմ համաձայնագրի քավորը Մոսկվան է». Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եկեք լինենք հստակ։ Նոյեմբերի 10-ի համաձայնագրի տրամաբանությամբ, մեր զորքերը դուրս են գալիս Աղդամի, Քարվաճարի եւ Լաչինի շրջաններից, իսկ Արցախի տարածում ամեն մեկը մնում ա այն գծում, որտեղ կանգնած կլինի համաձայնագրի ստորագրման պահին, ու այդ ամենի քավորը Մոսկվան ա։

Հիմա մենք հանել ենք զորքերը, ադրբեջանցիները փորձում են գրավել նոր տարածքներ, ու հիմա պետք ա հասկանալ, եթե համաձայնագրի ստորագրման պահին այդ գյուղերը եղել են մեր զորքերի վերահսկողության տակ, ապա այո, մենք պետք է ռուսական կողմից պահանջենք որպեսզի իրենք ստիպեն Բաքվին կատարելու համաձայնագրի պահանջները։ Սա ա իրականությունը, եթե հիմա որոշ մարդիկ ատելով Նիկոլին չեն ուզում հասկանալ իրականությունը, դրանից այն չի փոխվի։

Այո, Նիկոլը մեղավոր ա պատերազմը տանուլ տալու, աղետի, նման խայտառակ համաձայնագիր ստորագրելու համար, բայց այս հարցում եթե մենք ճիշտ շեշտերը չդնենք, ապա անկախ թե վաղը ով կլինի իշխանության, ադրբեջանցիները ամեն օր մետր-մետր առաջ են գալու, իսկ ռուսները աշխատելու են խուսափել իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից։ Ռուսները մեր դաշնակիցներն են, մենք պետք է հարգենք իրենց իրավունքները, իրենք էլ՝ մերը, ու այդ պարագայում խնդիրները կստանան իրենց լուծումը, ու որոշ անգլոսաքսոնյան ճտեր չեն օգտվի առիթից…»:

Եկեք լինենք հստակ։ Նոյեմբերի 10-ի համաձայնագրի տրամաբանությամբ, մեր զորքերը դուրս են գալիս Աղդամի, Քարվաճարի եւ Լաչինի…

Опубликовано Argishti Kiviryan Суббота, 12 декабря 2020 г.



Նման նյութեր