«Գրիշը դեռ չի կարողանում կողմնորշվել ինչից սկսել: Բայց ինքը որոշել է նորից «Կատարո» արտադրել ու իրեն չենք կարող կանգնեցնել». Էդիկ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Գրիշը դեռ չի կարողանում կողմնորշվել ինչից սկսել: Բայց ինքը որոշել է նորից «Կատարո» արտադրել ու իրեն չենք կարող կանգնեցնել». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանի գրառումներից.

Կատարոյի Grigori Avetisyan-ին երկար ժամանակ վախենում էի զանգել, պատերազմի օրերին մի քանի անգամ հանդիպել եմ, ասում էր՝ արի գոնե մի քիչ խոսենք, կտրվեմ իրականությունից: Բայց դե ես էլ քայլող իրականություն եմ, ու ինքն էր խոսում: Նա Հադրութից Տող տեղափոխած հոսպիտալին ամեն ինչով ապահովողն էր: Վերջը զանգեցի, Երևանում հանդիպեցինք, մեջը դեռ մի քիչ էներգիա է մնացել: Տողը չկա, գործարանը չկա, տունը չկա, այգիները չկան: Ամեն ինչ ներդրել էր գործի մեջ: Խոսեցինք Հադրութի, գյուղերի հանձնման մասին, նորից կատաղեցինք, հայհոյեցինք: Գրիշը դեռ չի կարողանում կողմնորշվել ինչից սկսել: Բայց ինքը որոշել է նորից «Կատարո» արտադրել ու իրեն չենք կարող կանգնեցնել:

Կատարոյի Grigori Avetisyan -ին երկար ժամանակ վախենում էի զանգել, պատերազմի օրերին մի քանի անգամ հանդիպել եմ, ասում էր՝…

Опубликовано Edik Baghdasaryan Суббота, 12 декабря 2020 г.



Նման նյութեր