Աղդամի շրջանի Շահբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել, երկու անձ վիրավորում է ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Աղդամի շրջանի երկու բնակիչները ստացել են ծանր աստիճանի վիրավորում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։