Ամբողջ աշխարհով մեկ օգտատերերը հաղորդում են Google-ի որոշ ծառայությունների աշխատանքի խափանման մասին: Ինչպես հաղորդում է RT-ն, չեն աշխատում Gmail էլեկտրոնային փոստը, Google Drive ամպային ծառայությունը, YouTube-ը, Google My Business, Google AdSense, Google AdWords և այլ ծառայություններ:
Առայժմ ոչ մի մեկնաբանություն Google-ի ղեկավար ընկերությունից՝ Alphabet Inc.-ից չի ստացվել: