Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումը.
«Թուրք մարդասպաններ ասկերովին և գուլիևին ադրբեջանին հանձնելու գործը, ըստ իմ տեղեկությունների, իրականացրել է սկոլիոզով տառապող ու դրանով բանակից ազատված այս սորոսական արդարադատության նախարարը, անունն էլ, եթե չեք հիշում, Ռուստամ Բադասյան: Նա է դիմել դատարան միջնորդությամբ, որ մարդասպաններին ազատ արձակեն ու հանձնեն ադրբեջանին:
Հետաքրքիր է, որ Հայաստանի ու ադրբեջանի միջև բացակայում են որևէ իրավական հիմքեր՝ հանձման մասին: Դեռ հակառակը՝ շատ միջազգային նման փաստաթղթեր Հայաստանը ստորագրել է վերապահումով՝ ադրբեջանի մասով: Որքանով գիտեմ, նույնիսկ Արցախի նախագահ Ա.Հարությունյան-կլոունը հրաժարվել է ներում շնորհել այդ տականքներին, ստիպված գործի է անցել Բադասյանը:
Ի դեպ, ասում են, որ սցենարի հեղինակը Բադասյանը չէ, այլ՝ չեք հավատա, հենց ադրբեջանցիներն են: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա պարզապես ակնհայտ է ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով նախատեսված հանցագործությունը՝ Պետական դավաճանությունը, որի համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով:
Երևի ճիշտը ժամանակին բանակ գնալն էր»:
Թուրք մարդասպաններ ասկերովին և գուլիևին ադրբեջանին հանձնելու գործը, ըստ իմ տեղեկությունների, իրականացրել է սկոլիոզով…
Опубликовано Tigran Atanesyan Понедельник, 14 декабря 2020 г.