«Այսօր տեսնում ենք, որ ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Արցախում ազատազրկված դիվերսանտ-մարդասպանների ցմահն էլ սուտ դուրս եկավ․․․». Արմեն Ամիրխանյան
Advertisement 1000 x 90

«Այսօր տեսնում ենք, որ ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Արցախում ազատազրկված դիվերսանտ-մարդասպանների ցմահն էլ սուտ դուրս եկավ․․․». Արմեն Ամիրխանյան

Արմեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Արժանապատվության հարց էր

Բանակը տասնամյակներով քանդելու, լափելու, թալանչի գեներալների եւ նմանաբնույթ ճամարտակություններին նաիվորեն ականջալուր եւ ընտրովի մոռացկոտ հանրությանն ուզում եմ հիշեցնել մի դրվագի մասին, որն իրականում հայտնի է մեր բոլոր չափահաս քաղաքացիներին, թեեւ առանց որոշ մանրամասների։

2014-ի աշնանը վարժանքների ընթացքում ադրբեջանցիները խփել էին մեր ռազմական ուղղաթիռը, որն ընկել էր միջդիրքային գոտում։ Մեր օդաչուների մարմինները վերցնելու համար չկրակելու պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով մի քանի օր հակառակորդին խելք հասկացնելուց եւ արդյունքի չհասնելուց հետո (նոյեմբերի 14), ՊԲ-ն անսպասելի գործողությամբ իսկական մարտ վարեց եւ հայրենիք վերադարձրեց իր սպաների մարմինները։ 3 օր տեւեց գործողությունը, առանց կորուստների։ Թեւերից կրակային ճնշումով առաջ քաշված խմբերը պաշտպանեցին կենտրոնում գործող խմբին, որն էլ հանեց հայ ռազմական օդաչուներին եւ ուղղաթիռի ինչ-որ կարեւոր մասեր։ Գործողությունը մշակել եւ նույնիսկ մարտին մասնակցում էին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, գեներալներ Լեւոն Մնացականյանն ու Արշավիր Ղարամյանը։

Զոհված օդաչուներին վերջին հրաժեշտը տվեցին մեր բազմահազար համաքաղաքացիներ, նրանք հուղարկավորվեցին զինվորական բարձր պատիվներով։ Բայց այդ տխուր պահերին, վստահ եմ, բոլորն իրենց ազգային ինքնասիրությունը բավարարված էին համարում։

Որովհետեւ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ հարց էր։ Հայկական Բանակի պատվի հարց․․․

Եթե չեք հիշում, ասեմ, որ բոլոր այդ տարիներին հետ են մղվել հակառակորդի գործնականում բոլոր դիվերսիոն հարձակումներն ու ներթափանցման փորձերը․․․

Իսկ այսօր տեսնում ենք, որ ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլեւ Արցախում ազատազրկված դիվերսանտ-մարդասպանների ցմահն էլ սուտ դուրս եկավ․․․

Մի բան էլ․․․ Ես չգիտեմ՝ ով եւ ինչ է թալանել, որովհետեւ փաստեր չեմ տեսել, այդ թեմայով բամբասանքներին էլ չեմ հավատում»։

Արժանապատվության հարց էր

Բանակը տասնամյակներով քանդելու, լափելու, թալանչի գեներալների եւ նմանաբնույթ…

Опубликовано Armen Amirkhanyan Понедельник, 14 декабря 2020 г.



Նման նյութեր