Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու. Խնձորեսկի համայնքապետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու. Խնձորեսկի համայնքապետ. armeniasputnik.am

Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։

Նա շեշտեց, որ պետք չէ արհեստականորեն խուճապ առաջացնել, քանի որ խնձորեսկցին և համայնքի կամավոր տղաները՝ իր գլխավորությամբ, կանգնած են սահմանին՝ հայ զինվորի կողքին։

«Թշնամուն ոչ մի միլիմետր հող չի զիջվել, և դրա մասին խոսք լինել անգամ չի կարող։ Մենք մեր հողի վրա վստահ ենք կանգնած»,–ասաց նա։

Նա հավելեց, որ պետք չէ զանգահարել իրեն և հարցնել, թե ինչ իրավիճակ է համայնքում։

«Կարող եք ձեզ նեղություն տալ, դուրս գալ հարմարավետ սենյակներից, անձամբ գալ առաջնագիծ և պատկերացում կազմել իրավիճակի մասին»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է Խնձորեսկի համայնքապետի հետ, որն ասել է, թե թուրքերը բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել են՝ հետ քաշվեք, քանի որ GPS-ով դա մեր սահմանն է:

armeniasputnik.am