«Թուրքը Խնձորեսկի մատույցներում է». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Թուրքը Խնձորեսկի մատույցներում է». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Թուրքը Խնձորեսկի մատույցներում է

Թուրքը շարունակում է GPS-ով զավթել Հայաստանը։ Առավոտյան խնձորեսկցիները ահազանգեցին, որ ազերի զինվորները բարձրախոսով կոչ են արել հետ քաշվել։ Հիշեցնեմ, թուրքը Խնձորեսկից 600 մետրի վրա էր ու հիմա GPS-ը գրկած՝ առաջ է գալիս։

Խոսեցի Խնձորեսկի նախկին համայնքապետ Մարտուն Արզանյանի հետ, ով հաստատեց, որ ազերիները բարձրախոսով հորդորել են հետ գնալ, սակայն գյուղի տղամարդիկ դեռ դիրքերը պահում են։

Ի՞նչ կլինի վաղը՝ որեւէ մեկը չգիտի, ու թե Google Map-ով դեռ ինչքան հայրենիք պիտի զիջենք, պարզվեց, դա գիտի միայն բարձրախոսով թուրքը։

Հ.Գ. Ի դեպ, իշխանության մանկլավիկները մի անասելի «հարդ ռոք» աղմուկ են բարձրացրել, որ այսօրվա երթի ժամանակ Խնձորեսկի նախկին համայնքապետին պատահաբար նշել եմ որպես գործող։

Դրանից թուրքին ամեն օր մետր առ մետր հանձնվող հայրենիքը չի փոխվում։

#ՀՈՂԱՏՈՒՆԵՐ»

Թուրքը Խնձորեսկի մատույցներում է

Թուրքը շարունակում է GPS-ով զավթել Հայաստանը։ Առավոտյան խնձորեսկցիները ահազանգեցին,…

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 14 декабря 2020 г.



Նման նյութեր