«Արժանապատվության երթն այսօր սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից, ժամը 17։00-ին. քայլ առ քայլ հասնելու ենք Հայաստանի ազատագրմանը». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Արժանապատվության երթն այսօր սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից, ժամը 17։00-ին. քայլ առ քայլ հասնելու ենք Հայաստանի ազատագրմանը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պատերազմի ավարտից գրեթե 40 օր է անցել, բայց նման մի օր չկա, որ Արցախից մի վատ լուր չստանամ։ Նման մի օր չկա, որ Ալիևը հերթական անգամ չթքի մեր պետության, ժողովրդի ու ազգային արժանապատվության վրա։ Ու նման մի օր չտեսանք, երբ ՀՀ կամ Արցախի իշխանությունները տղամարդավայել գոնե մի քայլ անեին։

Ես չեմ կարող հաշտվել այս իրողությունների հետ։ Արդար չի։ Մեր ժողովուրդը դրան արժանի չի։ Ոչ մի կերպ արժանի չի։ Դրա համար բոլոր ընկերներիս և հետևորդներիս խնդրում ու պահանջում եմ՝ դուրս եկեք փողոց։ Պայքարեք այս դավաճան վիժվածքի դեմ։ Երկիրը դուրս բերեք այս վիճակից։

Արժանապատվության երթն այսօր սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից, ժամը 17։00-ին։ Այսօրվա մեր երթը պետք է ավելի հուժկու լինի քան երեկվանն էր։ Վաղվանն էլ այսօրվանից է մեծ լինելու։ Այլ տարբերակ չկա։ Պիտի քայլ առ քայլ հասնենք Հայաստանի ազատագրմանը։ Միացեք։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի էջից:



Նման նյութեր