Ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ, որ վերջին 4 օրում.
- Ադրբեջանցինեը 4 համայնք են գրավել Արցախում՝ Հադրութի և Շուշիի շրջանում։ Այդ համայնքները հայկական կողմինն էին նույնիսկ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ փաստաթղթի։
- Այդ գործողությունների ընթացքում մեր մարտիկներից 10 հոգու հետ կապը կորել է, ենթադրվում է, որ գերի են։ Այսինքն 10 նոր գերի ունենք։
- Ռուս խաղաղապահները 1 օր հայտարարել էին, որ պահելու են այդ գյուղերը, սակայն ՌԴ ՊՆ կայքում երեկ հրապարակած քարտեզում այդ գյուղերը հանված են ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտուց։
- Լիսագորի հեռուստաաշտարակի մասին՝ որով ռադիոկապ էր ապահովում ՀՀ ու Ստեփանակերտի միջև… Դեռ ճշտելու բաներ կան, բայց այն, ինչ հիմա հասել է ինձ, հեչ լավ ինֆո չի։
Այսինքն իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք. որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով, և դրանք ստանալով միևնույն է չի կանգնելու։
Ինչո՞ւ ժողովուրդը տեղյակ չէ։
Որովհետև Արցախն այսօր, ըստ էության, մեդիաբլոկադայի մեջ է, իսկ տեղեկատվական դաշտը լցված է Նիկոլով, ով ամեն գնով փորձում է շեղել ուշադրությունը Արցախից։
Նույնիսկ հայհոյելու ուժ չունեմ արդեն։
Բայց անկախ ամեն ինչից այսօր ժամը 17:00 լինելու եմ Կայարանի մոտի հրապարակում՝ Սասունցի Դավիթի արձանի մոտ, ընդդիմության երթին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/3782542768450559