News.am-ը գրում է․ Փոխանակ զինվորներին տանեն աջ, տարել են ձախ. դրանից հետո գեներալը հրամանատարին՝ Արսեն Աբգարյանին հարկադրում է, թե պիտի տանես. Էդպես տղերքին տանում գցում են «զասադի» մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի ՊՆ-ի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զիրծառայողի հայր Հրաչիկ Վարդանյանը»:
Նրա, խոսքով, գեներալը խոստանում է, որ կուղարկի թե զինամթերք, թե զրահաբաճկոն. «Գեներալը գալիս տեսնում է, որ 50 հոգով 500 հոգու դեմ կռիվ են տալիս, ու հենց էդտեղից փախնում է: Եթե գենարալը փախչում է, զինվորն ի՞նչ պետք է անի: Ես այստեղ նրան հարց եմ տալիս, ինչի՞ չգնացիր: Ասում է՝ եթե գնայի, ինձ կխփեին»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը գեներալ Անդրանիկ Մակարյանի մասին է:
«Նախորդ անգամ զորամասի մոտ հավաքվել պահանջում էինք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Ինքը էնտեղից խոսում է ռազմական ոստիկանության հետ, ասում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուզում են դանակով ինձ խփեն, դրա համար չեմ գալիս: 18-20 տարեկան երեխեքին տանում ես ԴՇԿ-ի դեմ, չեն վախենում, գեներալ, դու ումի՞ց ես վախենում: Հարգելի ժողովուրդ, սենց գեներալներին մի տվեք ձեր երեխեքին»,-ասաց ծնողը: