Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Բացի այդ մեր երկրի հետ կապված տեղի են ունենում գործընթացներ,որոնցում մեր ներկայացվածության ու դերի մասին որևէ հիշատակում չկա։
Սա կոնկրետ հետևանք է Նոյեմբեր 9-ին տեղի ունեցած կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման։
2.5 տարի երկիրը բռնազավթած դավաճանի ազգակործան քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը ,այլև Հայաստանը դուրս մղեցինք տարածաշրջանային գործընթացներից։
Ստեղծված իրավիճակում՝փրկել հայկական պետականությունը, անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ։
Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է։
Աղվան Պողոսյանի էջից:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև…
Опубликовано Агваном Погосяном Вторник, 15 декабря 2020 г.