Միջադեպերն Արցախում անխուսափելի են, սակայն խաղաղապահներից բացի հակամարտության կանխարգելման այլ մեխանիզմ չի առաջարկվել։ Bunin & Co տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունն առաջին անգամ խախտվել է։ Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել։ Ու թեև կարճ ժամանակ անց ռուս խաղաղապահներին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է միջադեպի կասեցման ու իրավիճակի կարգավորման մասին, իրադրությունը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Մարկեդոնովը։
Որքա՞ն լուրջ էր դեկտեմբերյան այդ սրացումը։ Կարո՞ղ ենք արդյոք խոսել փխրուն ստատուս քվոյի խախտման մասին։
Մարկեդոնովի խոսքով՝ նախևառաջ պետք է հաշվի առնել, որ հրադադարի մասին համաձայնագիրը հակամարտության համապարփակ քաղաքական լուծում չէ ու չի կարող լինել։ Այն հրադադար է ապահովում ու կարգավորման հնարավորություն տալիս։
Համաձայնագրի իրականացման բարդությունն այն է, որ ենթադրվում է ծավալուն տարածքային փոփոխություններ անել կապված այն բանի հետ, որ մի շարք բնակավայրեր ու ամբողջ շրջաններ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում։ Այդ իրավիճակում շատ դժվար է կանխատեսել նոր սահմանագծերի բոլոր աղեղներն ու զիգզագները։ Խաղաղապահներն էլ ամեն մի թփի տակ տեղակայված չեն։ Տեղի է ունենում այն, ինչը զինվորականներն անվանում են տարբեր տարրերի «համաձայնեցում»։
Ղարաբաղի դեպքում դա ռուս խաղաղապահներին են, ադրբեջանցի զինվորականներն ու ուժայինները, Լեռնային Ղարաբաղի կառույցների ներկայացուցիչները։
«Արդյունավետ կոմունիկացիոն փոխներգործության ու արձագանքման հասնելը բարդ գործընթաց է։ Բախումներն ու միջադեպերն անխուսափելի են», – նշել է Մարկեդոնովը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am