Հայաստան վերադարձած գերիները հարցաքննվել են, նշանակվել են փորձաքննություններ
Advertisement 1000 x 90

Հայաստան վերադարձած գերիները հարցաքննվել են, նշանակվել են փորձաքննություններ

Ադրբեջանից Հայաստան վերադարձված 44 գերիների նկատմամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՔԿ ծառայողները ներկա են գտնվել դեկտեմբերի 14-ին ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայանում, որից հետո վերջիններիս հարցաքննել են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական գործողությունները կատարվել են ՔԿ և ԱԱԾ քննիչների կողմից` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ու վարած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am