«Արդյոք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես համաձայնություն էիք տվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը Արցախի խաղաղապահների կազմած քարտեզից հանելուն». Էդիկ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Արդյոք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես համաձայնություն էիք տվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը Արցախի խաղաղապահների կազմած քարտեզից հանելուն». Էդիկ Բաղդասարյան

Ռազմական լրագրող Էդիկ Բաղդասարյանը դեկտեմբերի 15-ին ֆեյսբուքում գրել է.

«Քանի որ ամբողջ օրը հնարավոր չեղավ որևէ գերատեսչությունից որևէ տեղեկություն ստանալ, ստիպված գրում եմ էստեղ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan -ին՝ արդյոք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես համաձայնություն էիք տվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը Արցախի խաղաղապահների կազմած քարտեզից հանելուն: Այսինքն՝ նույն ձեւով վաղը քարտեզը փոխվելո՞ւ է: Քանի՞ գերի ունենք Խծաբերդի մոտ եւ ի՞նչ տեղեկություններ ունեք նրանցից: Ինչո՞ւ Պաշտպանության բանակը ստորաբաժանումներ չի ուղարկում Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը պաշտպանելու: Ի՞նչ պետք է անեն Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում և հարակից տարածքում գտնվող զինվորները:

Կարդացի, որ վաղը ուզում եք հանդես գալ տեսաուղերձով, առաջարկում եմ դա անել հիմա եւ պատասխանել վերը նշված հարցերին, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես եղավ Խծաբերդի եւ Հին Թաղերի դեպքում»։

Քանի որ ամբողջ օրը հնարավոր չեղավ որևէ գերատեսչությունից որևէ տեղեկություն ստանալ, ստիպված գրում եմ էստեղ. Արցախի…

Опубликовано Edik Baghdasaryan Вторник, 15 декабря 2020 г.