Գերիների մեծ մասը Շիրակի մարզից են՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից. հարազատները բողոքի ակցիա են անցկացնում, փակում ճանապարհներ. galatv.am
Advertisement 1000 x 90

Գերիների մեծ մասը Շիրակի մարզից են՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից. հարազատները բողոքի ակցիա են անցկացնում, փակում ճանապարհներ. galatv.am

Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, ովքեր տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել եւ ճանաչել են իրենց հարազատ երիտասարդներին, ովքեր գերեվարվել են ադրբեջանական ԶՈւ կողմից:

Քիչ առաջ մարզի բնակիչները հանդիպել են մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, գերիների հարազատները Ճանապարհներ են փակել մարզի տարբեր համայնքներում՝ Քեթիում, Ազատանում, Աշոցքում: Բողոքող բնակիչները հայտնել են, որ գերիներ կան Շիրակի մարզի տարբեր գյուղերից՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից եւ այլն:

Մարզպետը հայտնել է, որ ամենաբարձր մակարդակով քայլեր են ձեռնարկվում տղաներին վերադարձնելու ուղղությամբ: Սակայն պատասխանը չի բավարարել հարազատներին: Նրանք պահանջում են, որ ժամ առաջ համապատասխան մարմինները քայլեր ձեռնարկեն:

Նշվում է, որ գերեվարված երիտասարդները հիմնականում ՄՈԲ ռեսուրսից են: Հարազատները հայտնել են, որ նրանք հսկել են Լիսագորի, Խծաբերդի, Հին Շենի եւ այլ գյուղերի պաշտպանական բնագծերը:

3 օր հեռաձայնելուց եւ տեղեկություն չունենալուց հետո, հարազատները տղաներին տեսել են ադրբեջանական տեսանյութերում:

galatv.am