Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա։
Առաջին, ի՞նչ կարգավիճակում են Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, ում վերահսկողության տակ են և ինչ ճակատագիր է սպասվում։
Երկրորդ, ինչ ճակատագիր է սպասվում Շուշիի շրջանի այն գյուղերին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են մեր վերահսկողության տակ՝ Լիսագորը, Եղցահողը, Քիրսավանը, Հին շենը, Մեծ շենը․․․
Երրորդ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում քանի մարդ է զոհվել, վիրավորվել և անհետ կորել այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում։
Ի՞նչ եք խոսել, պայմանավորվել ռուսական կողմից հետ, եթե իհարկե կա նման երկխոսություն և ինչ է փոխանցել այս թեմայով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։
Չորրորդ, ո՞վ/ովքե՞ր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները և ինչ են պատրաստվում անել։
Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի…
Опубликовано Tigran Abrahamyan Среда, 16 декабря 2020 г.