Նիկոլ, հեռացիր, որ փրկես ընտանիքդ․․․
Երկար մտածում էի՝ ուղիղ տեքստով ասե՞մ այն, ինչ մտածում եմ, թե՞ մի վերջին անգամ ապավինեմ Նիկոլի ողջամտությանը կամ դրա փշրանքներին։ Բայց Նիկոլին ողջամտությունը լքել է վերջնականապես ու անվերադարձ, ու նա աթոռը սկսել է սիրել նույնիսկ ավելի, քան՝ անգամ իր ընտանիքը ու երեխաներին, որոնք կարող են դառնալ ժողովրդական ցասման թիրախ։
Խնդիրը՝ 17 կուսակցությունները չեն, որոնք հրաժարական են պահանջում։ Նրանց ժողովուրդը կարող է վստահել, կամ՝ ոչ, նրանց հետևից կարող է գնալ կամ չգնալ։ Դա չէ, որ ուզում եմ քննարկել հիմա, այլ՝ Նիկոլի մոլագարությունը, աթոռից կախված լինելու հիվանդ փառասիրությունը, անպատասխանատու գյադայությունը։
Որպես հին մտերիմ եմ ասում․ Նիկոլ, դու իրավունք չունես քննարկել անգամ, թե քեզանից հետո ինչ քաղաքական կամ իշխանական կոնֆիգուրացիա է ձևավորվելու, որովհետև կապիտուլյանտն ինքնասպան է լինում կամ հանձնվում է արդարադատությանը։ Դու քաղաքական առումով դիակ ես, որի գարշահոտությունն արդեն «վայելում» է ամբողջ երկիրը, անգամ՝ քո սակավաթիվ թիմակիցները, ովքեր դարձել են քո փառասիրության ու ֆոբիաների պատանդները՝ ահով սպասելով ժողովրդական անխուսափելի ցասմանը, որը վրա է հասնելու ոչ թե ընդդիմության կամ ինչ-որ մեկի ցուցումով, այլ՝ օբյեկտիվորեն՝ որպես պատասխան քո հանցավոր անպատասխանատվության, կապիտուլյացիայի շարունակության։
Դու չես հասկանում ինչ ավեր ես գործել, դավաճանական ինչպիսի սարսափելի հետագիծ ես թողել մեր պատմության մեջ։ Դու ոչ միայն տարածքներ ես հանձնել, այլ սպանել ես մեր պետությունը, մեր ինքիշխանությունը վերածել ես անբարո մի կնոջ, որը ստրիպտիզով քարշ է տալիս իր անպատիվ գոյությունը, դու սպանել ես մեր երկրի ապագան, դու քո փիառի համար զոհել ես հազարավորների կյանքեր, դու հասարակությանը մոտեցրել ես մի սահմանագծի, որից անդին նրա համար ընդունելի են դառնում նույնիսկ «նախկին մերժվածները», միայն թե՝ հեռանաս․․․
Ի՞նչ «ճանապահային քարտեզ» ես հրապարակում, ի՞նչ հեքիաթներ ես պատմում, երբ դեռ հին գերիներին չբերած՝ Ալիևին «նվիրում» ես հարյուրից ավելի տղաների, երբ քո փնթիության կամ թշնամասիրության հետևանքով երեկ «շան ծեծ» է կերել Արցախի բանակի հրամանատարը, այսօր Երևանում կոտրվել են ՊՆ դարպասները։
Նիկոլ, դու այլևս կողմնակից չունես։ Դու՝ հանուն իշխանության, «փուռը տվեցիր» Արցախը, Հայաստանի անկախությունը, հերոս տղերքի, քո թիմակիցներիդ շատերին, մնացել է ընտանիքդ։ Ոչ մեկի ու ոչ մի բանի մասին չես մատածում, մտածիր գոնե երեխաներիդ մասին, որոնք հաստատ մեղավոր չեն, որ դու մոլագար ու հիվանդ փառասեր ես։
Մեղքերդ մի ավելացրու, Նիկոլ, դու սովորական դավաճան ես ու ոչինչ քեզ չի փրկի․․․ Հեռացիր, որ փրկես ընտանիքդ։
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից:
Նիկոլ, հեռացիր, որ փրկես ընտանիքդ․․․
Երկար մտածում էի՝ ուղիղ տեքստով ասե՞մ այն, ինչ մտածում եմ, թե՞ մի վերջին անգամ…
Опубликовано Սուրեն Սուրենյանց Среда, 16 декабря 2020 г.