Նիկոլի համար նախընտրելի է, որ պոտենցիալ ցուցարար մարդիկ անզեն ու անօգնական պատանդի կարգավիճակում մնան, զոհվն կամ գերի ընկնեն, բայց քաղաքացիական կյանք չվերադառնան ու փողոց դուրս չգան․ Միհրան Հակոբյան
Advertisement 1000 x 90

Նիկոլի համար նախընտրելի է, որ պոտենցիալ ցուցարար մարդիկ անզեն ու անօգնական պատանդի կարգավիճակում մնան, զոհվն կամ գերի ընկնեն, բայց քաղաքացիական կյանք չվերադառնան ու փողոց դուրս չգան․ Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Փաշինյանը զորանոցներում է պահում ՄՈԲ-ին, քանի որ վախենում է, որ քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո նրանք կմիանան ցուցարարներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Գիտեք՝ ինչու՞ գերագույն վիժվածքը ՄՈԲ-ը չի զորացրում, ինչու՞ է հազարավոր երիտասարդ, առողջ ու ակտիվ մարդկանց զորանոցներում պահում, այդ թվում՝ Արցախի զորանոցներում: Նիկոլը շան պես վախենում է, որ այս մարդիկ փողոց են դուրս գալու և պատասխան են պահանջելու իրենից: Ձեր մոտ հարց չի՞ առաջանում՝ դավաճան տականքն ինչու՞ է ՄՈԲ-ը պահում Արցախում, միևնույն ժամանակ՝ զինաթափում տղաներին:

Իր համար նախընտրելի է, որ պոտենցիալ ցուցարար այս մարդիկ անզեն ու անօգնական պատանդի կարգավիճակում մնան, զինված չլինելու պատճառով թեկուզ զոհվեն, թեկուզ գերի ընկնեն, բայց ոչ մի կերպ քաղաքացիական կյանքի չվերադառնան ու հանկարծ փողոց դուրս չգան: Սա է իրականությունը, ու քանի ժամ ավել այս տականքը մնա երկրի ղեկին, այդքան այս տղաները զոհվելու են և գերի են ընկնելու»:



Նման նյութեր