Պարտության ջատագովների դասակարգում
Advertisement 1000 x 90

Պարտության ջատագովների դասակարգում

Բոլոր այն անձինք, գործիչները, ովքեր համարում են, որ նվաստացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրած, հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձած, հայրենիքը թշնամուն նվիրած ղեկավարը պետք է շարունակի մնալ իշխանության ղեկին, պայմանականորեն,դասակարգվում են հետևյալ խմբերի․

-Քոչվորի հոգեբանություն ունեցողներ, որոնց համար հայրենիք, որպես այդպիսին գոյություն չունի։Նրանց համար Հայաստանն ընդամենը տարածք է և միևնույնն է, թե իրենց ողորմելի գոյությունը քարշ կգան Հայաստանում, թե այլ երկրում։

-Տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ, որոնց համար իրենց այսօրվա պաշտոնն ու դիրքն ավելի կարևոր է, քան հայրենիքը։Սրանց հետ են նաև որոշակի, գումարով ճղճղացող, տարբեր մաստի սադրիչները։

– Եվ վերջապես, անձինք, ովքեր մեծ դավադրության, այն է՝ Հայաստանը թրքա-ադրբեջանական բազառի վերածելու ծրագրի գործակալներ են։ Վերջիններս, ոչ միայն սատարում են իշխանությանը իրենց սև գործը մինչև վերջ տանելու հարցում, աչքի ընկնում իրենց անգրագիտությամբ, ճամարտակելով «ժողովրդավարություն կամ, ով ասաց, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, նախկիններ» և այլ տխմարություններ, այլև սարսափում են, իրենց ապագայից։

Սրանց բոլորին, իհարկե, միավորում է ազգային և մարդկային արժանապատվությունից բացարձակապես զուրկ լինելու հանգամանքը։

Ավետիք Իշխանյանի էջից:

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Բոլոր այն անձինք, գործիչները, ովքեր համարում են, որ նվաստացուցիչ կապիտուլյացիոն…

Опубликовано Avetik Ishkhanyan Среда, 16 декабря 2020 г.



Նման նյութեր