«Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ, որն ընդունել եմ». ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
Advertisement 1000 x 90

«Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ, որն ընդունել եմ». ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։

ՀԳ Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»։



Նման նյութեր