
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ` ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Վահե Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Կատարվում է նախաքննություն: