Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Կյանքիս մեջ երեք էտապ եմ կրել զինվորական համազգեստ։ Այսօր ավարտվեց երրորդն էլ, ինձ թվում է ինձ համար վերջինը։ Երբ կամավորագրվեցի առաջին օրը , ոգևորված սպասում էի՝ մտածելով, հետաքրքիր է, ո՞ր զինատեսակը ու որ դասակը կվստահեն ինձ։
Երբ զինկոմիսարիատից կանչեցին և ինձ լրիվ ուրիշ ծառայության վրա նշանակեցին, մտածեցի Դե ինձանից շատ գիտեն, գրողը տանի, երբեմնի լավ մասնագետը էլ լավը չի, մի ամբողջ 15 տարի է անցել, ինձանից հետո ընտիր ֆագոտչիկներ են հայտնվել, հետո ինչ, որ ես 2004֊-ին լավագույն ֆագոտչիկ եմ ճանաչվել, դե գրադի դասակի հրամանատար էլ, ո՞նց կարող եմ ես լավը լինել, եթե 15 տարի, ռազմական ակադեմիան այդքան շրջանավարտ է տվել, կադրավիկ, իսկ ես ընդամենը ժամկետային էի։
Եկա ու տեսա այն ինչ երբեք չէի ուզի, ինչի մասին երբեք չեմ պատմի, չեմ խոսի։ Զորացրվում եմ, անկեղծ ասած ցանկացած ձախողման մեջ իմ մեղքն եմ փնտրում, այստեղ ցավոք իմ մեղքը չգտա, բայց ամաչում եմ, վատ եմ զգում, թևաթափ եմ։ Զորացրվում եմ ու նույն կետից եմ սկսում, զրոյից, ինչ 2005-֊ին զորացրվելուց, ուղղակի մի տարբերությամբ՝ առաջ չգիտեի ինչից պիտի սկսեմ, ուր գնամ, հիմա հստակ գիտեմ որտեղից ու ոնց ու ինչ ճանապարհով։
Մեկ շաբաթից ծննդյանս օրն է։ Միշտ այդ օրը ինձ համար շատ վատ օր է եղել, այս տարի ծննդիս նախորդող երեք ամիսն էլ հետը, ես սկսում եմ զրոյից 39 տարեկանում։ Գիտեմ շատ դժվար է, բայց պիտի ուժեղ լինել, պիտի քայլել…
Երկրորդ ցավն այն էր, երբ զորամասից ասացին համազգեստս հանձնեմ։ Ճիշտն ասած ուզում էի գոռալ՝ արա դուք էդքան անհույս եք, էնքան ապագայի նկատմամբ հավատ չունեք, որ իմ հագած համազգեստն եք մտածում տաք նոր զինվորի՞, արա դուք էդքան անհո՞ւյս եք…
Հանձնեցի ու դուրս եկա, դուրս եկա նոր օդը շնչելու, նոր իրողության հետ բախվելու ու հարմարվելու։ Բայց չեմ հարմարվելու, հարմարեցնելու եմ, ով հավատա, ով չհավատա, ես հավատալու եմ լավին, ձգտելու եմ դրան, անկախ կորուստներից, տարիքից ու ուժերի չափից։ Մի շաբաթ մտածելու եմ, 39֊-ը գլորեմ ու սկսեմ։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ով կհավատա, ով՝ չէ, միևնույն է Հաղթելու ենք։ Մեր ազգը լավն է, ես սիրում եմ իմ, մեր երկիրը առանց պաթետիզմի։
ՏՀ պետ, ինժեներ անվտանգության գծով,
Մեկ ժամից արդեն պահեստազորի ավագ լեյտենանտ Մնացականյան»
Կյանքիս մեջ երեք էտապ եմ կրել զինվորական համազգեստ։ Այսօր ավարտվեց երրորդն էլ, ինձ թվում է ինձ համար վերջինը։ Երբ…
Опубликовано Арутюном Мнацаканяном Среда, 16 декабря 2020 г.