«Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։

Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։

Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։

Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ»։

Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։

Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային…

Опубликовано Tigran Abrahamyan Среда, 16 декабря 2020 г.



Նման նյութեր