Ոստիկանության նախկին աշխատակիցները կոչով դիմել են իրենց գործընկերներին
Advertisement 1000 x 90

Ոստիկանության նախկին աշխատակիցները կոչով դիմել են իրենց գործընկերներին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.

Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։

Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։

Հիշե՛ք
Հայրենիքի առջև ունեցած մեր սուրբ պարտքի օրհնանքն ու նզովանքը որոշելու են միմիայն մեր սերունդները։

Իմաստություն և ողջախոհություն բոլորիս։

Հարգանքով՝
Պահեստազորի գնդապետներ՝

Արշավիր Գեւորգյան
Արա Կարապետյան
Հայկ Քոչինյան
Էրիկ Շարմազանով
Հակոբ Աբրահամյան
Տիգրան Չալյան
Վազգեն Հարութունյան
Արսեն Արշակյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.

Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ,…

Опубликовано Erik Sharmazanov Четверг, 17 декабря 2020 г.