«Ինքն այս կյանքում մենակ իր մորը չի խաբել ու քցել՝ որովհետև մայրը շուտ մահացավ. իջևանցին Նիկոլի մասին». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Ինքն այս կյանքում մենակ իր մորը չի խաբել ու քցել՝ որովհետև մայրը շուտ մահացավ. իջևանցին Նիկոլի մասին». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.

«Ներկայացվելիք պատմությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ՝ 2018 թ-ի հուլիսին, երբ Նիկոլ Անհողն արդեն վարչապետ էր ընտրվել…

Ընկերներիս հետ ճանապարհորդում էինք Տավուշի մարզում, երբ ընկերներիցս մեկի բարեակամը, ով ապրում է արտերկրում այդ ժամանակ զանգեց և իմանալով, որ Իջևանում ենք, խնդրեց այդտեղից գնել տնական օղի…

Օղին գնելու ժամանակ փորձեցի զրույցի բռնվել վաճառողի հետ և նրան դիմելով ասեցի. «Հոպար ջան, զեմլյակդ դարձավ մեր վարչապետը…»… Հոպարը ոչ միայն չարձագանքեց, այլև գլուխը կախեց և աչքի տակով մեզ էր նայում… Տարեց տղամարդու այդպիսի արձագանքը հետաքրքրեց ինձ և ես նրան կրկին զրույցի մեջ ներքաշելու համար ասեցի. «Հուսանք, Սերժից հետո երկրիը լավ կղեկավարի», որին վերջինս ընդհանրապես չարձագանքեց… Երբ արդեն դուրս էինք գալիս նրանց բակից , արդեն բացահայտ հարցրեցի. «Ինչ-որ բան կա, որ չեք ընդունու՞մ Նիկոլ Փաշինյանին»…

Տնական օղի վաճառողի պատասխանն ուղղակի ցնցեց մեզ բոլորիս…

«Տղա ջան, ինքն (Նիկոլին նկատի ունի) այս կյանքում մենակ իր մորը չի խաբել ու քցել՝ որովհետև մայրը շուտ մահացավ»,- ասեց իմ իջևանցի զրուցակիցը…

Ընկերներով ապշած էինք և մոտ կես ժամ մեքենայով ուղևորվելիս ոչ մեկս չէինք խոսում՝ ամեն մեկս մեր մեջ վերլուծելով տարեց օղի վաճառողի խոսքերը վարչապետի մասին… Անկեղծ՝ մեզանից ոչ ոք չհավատաց հոպարին…

Այդ դեպքից մի քանի օր անց առաջին անգամ առնչվեցի Նիկոլի նման տականքին և նրա գործելաոճին… Իսկ հետագայում նաև շատերը հասկացան, թե ում հետ գործ ունեն իրականում…

Արցախյան այս վերջին պատերազմն ուղղակի «թագավորեցրեց” նրա «զեմլյակի» կարծիքն իր մասին… Նիկոլը տականք է, ով խաբեց ու քցեց մի ամբողջ երկրի և ողջ հայությանը (համոզված են, նրան երկրպագողների 99 տոկոսը ոչ հեռու անցյալում ամաչելու են, որ սրան հավատացել և ընտրել են)՝ նվաստացնելով և ստորացնելով մեզ թուրքի առաջ…

Այո՛, նրա մոր բախտը իրոք բերեց, որ շուտ մահանալով չտեսավ, թե ինչ հրեշի է լույս աշխարհ բերել, ով իշխանության հասնելու, պահպահելու և հարստանալու համար պատրաստ է հազարավոր մարդկանց կյանքեր խլել, կեղծել իրկանությունը, սեփական սխալների և հանցագործությունների համար մեղավորներ փնտրել, ստել, անվանարկել ուրիշներին և ամենակարևորը՝ խեղել մի ամբողջ երկրի ճակատագիր…

Համոզված են, Նիկոլն Աստծո առաջ պատասխան է տալու…

Հ.Գ. 2021 թ-ի ամռանը գնալու եմ Իջևան ու տեսնեմ այդ մարդուն…»

Ինքն այս կյանքում մենակ իր մորը չի խաբել ու քցել՝ որովհետև մայրը շուտ մահացավ. իջևանցին Նիկոլի մասին

Ներկայացվելիք…

Опубликовано Gagik Hambaryan Среда, 16 декабря 2020 г.



Նման նյութեր