Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ապալեգիտիմացնել ու իրենցից ազատվել։
Այդ քարոզչական շղթայի մաս են կազմում ադրբեջանական և հայկական ինչ-որ շրջանակներ։
Հայաստանում դա արվում է սեփական անգործությունը հրապարակային ռուս խաղաղապահների գործործունեության հետ կապելով, մինչդեռ, ռուս խաղաղապահները ունեն իրենց գործառույթները և տեղավորում են դրա ներքո։
Ռուս խաղաղապահներին ռեգիոնից դուրս հանելու շահառու կողմը թուրքերն են, ԱՄՆ-ն, բրիտանացիք։
Իրանը որևէ կերպ շահագրգիռ չէ, որ ռուսական էլեմենտը դուրս մնա ռեգիոնից, սակայն մյուս կողմից՝ շատ իրական խնդիրներ ունի սեփական՝ այդ թվում ռազմական անվտանգության հետ կապված։ Չմոռոնանք, որ պատերազմին մասնակցած ահաբեկիչները այդպես էլ որևէ տեղ չեն անհետացել, սպասում են իրենց ժամին ու նաև, որ եղանակը մի քիչ տաքանա:
Եթե առաջիկայում մեզանում քաղաքական փոփոխություններ տեղի չունենան, ապա այն, ինչ կսկսվի գարնանը՝ ավելի շուտ սկսած մարտ ամսից, մեզ համար լրջագույն խնդիրներ կառաջացնի։
Սպասեք ռեգիոնում ու մակրոռեգիոնում անկայունության նոր գոտիների ստեղծմանը։
Հ.Գ. մի բան որոշեցի ավելացնել. ռուսները փորձում են կայունություն ապահովել, ինչ որ չափով լուծել ռեգիոնում իրենց խնդիրները ու պետք չի դա խառնել մեր փոխարեն մեր երկիրը պահել-չպահելու հետ։
Ալեն Ղևոնդյանի էջից: