Դատախազությունում հրաժարականների շարքը շարունակվում է. ով է հաջորդը. armlur.am
Advertisement 1000 x 90

Դատախազությունում հրաժարականների շարքը շարունակվում է. ով է հաջորդը. armlur.am

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Անդրանիկի Պողոսյանը:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր դատախազների հայտարարության տեքստը:

Հիշեցնենք, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը: Ի դեպ, դատախազությունը մեր հրապարակումը որակել էր «ցանկալի երազ» եւ ըստ էության երազները իրականություն են դառնում. հրաժարականների շարքը շարունակվում է:

armlur.am