Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից.
«Շպրեյռեգեն….
Երբ ծառայում էի խորհրդային բանակում, մեր գնդում մի զինվոր կար Բելառուսից՝ անունը չեմ հիշում, բայց ազգանունն էր Շպրեյռեգեն… Երեւի ազգանունից էլ հասկանում եք, որ հրեա էր, բայց ազգությունը կապ չունի՝ կարող էր, օրինակ, կալմիկ լիներ… Էդ տղան ի սկզբանե հայտարարել էր, որ վատ է լսում… Սկզբում զարմանում էի՝ բա լավ, լսողության հետ պրոբլեմներ ունեցողին ոնց եք զորակոչել։ Բայց կամաց-կամաց հասկացա՝ ինքը ձեւ է անում, թե վատ է լսում։ Երբ իրեն դուրեկան բաներ են ասում, լավ էլ լսում է, իսկ երբ տհաճ բաներ են ասում՝ չի լսում։ Հիմա կասեք՝ լավ, ինչու ես պատմում էդ Շպրեյռեգենի պատմությունը։ Մի շատ կոնկրետ պատճառով՝ մեր այսօրվա իշխանությունները, իմ կարծիքով, կարելի է բնորոշել մի բառով՝ Շպրեյռեգեն…»:
Շպրեյռեգեն….
Երբ ծառայում էի խորհրդային բանակում, մեր գնդում մի զինվոր կար Բելառուսից՝ անունը չեմ հիշում, բայց…
Опубликовано Armen Dulyan Четверг, 17 декабря 2020 г.