Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից.
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ՆՈՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ ԵՆ ԳՑՈՒՄ
-
- Հարկավոր է շատ համբերատար կերպով մարդկանց բացատրել, որ չվերջացող հողային զիջումներով և անձնատվությամբ իշխանությունները ոչ թե խաղաղության հիմքեր են գցում, այլ նոր ու մեզ համար ավելի անբարենպաստ պատերազմի։
- Իրենց կապիտուլյացիոն վարքն իշխանությունները փորձում են արդարացնել «դե սենց ենք անում, որ հետո արդեն խաղաղ լինի, էլ շփման գիծ չլինի, սահման լինի»։ Դա սուտ է։ Ըստ դրա՝ մենք ինչ-որ բան տալիս ենք, որ ստանանք խաղաղություն։ Իսկ ո՞ւր է խաղաղության երաշխիքը։ Թեկուզ թղթի վրա։ Գոնե թղթի վրա ՀՀ իշխանությունները պիտի հասնեին նրան, որ Ադրբեջանը գրավոր երաշխավորեր, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և հրաժարվում պետական հավակնություններից։
- Բայց դա չկա, ինչը նշանակում է, որ մենք միակողմանիորեն հանձնում ու հանձնում ենք, որի արդյունքում ստանալու ենք ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ՝ ավելի անբարենպաստ դիրքերով՝ լինի դա հիմա, թե 20, թե 50 տարի անց»:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ՆՈՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ ԵՆ ԳՑՈՒՄ
• Հարկավոր է շատ համբերատար կերպով մարդկանց բացատրել, որ…
Опубликовано Էլբակեան Էդգար Четверг, 17 декабря 2020 г.