Պարոնայք սպաներ, շարքային իմ ընկերներ, եղեք զգոն, զերծ մնացեք ապօրինի հրաման կատարելուց.Ոստիկանության պահեստազորի մայոր
Advertisement 1000 x 90

Պարոնայք սպաներ, շարքային իմ ընկերներ, եղեք զգոն, զերծ մնացեք ապօրինի հրաման կատարելուց.Ոստիկանության պահեստազորի մայոր

Խաչատուր Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարգելի ծառայակից գործընկերներ եւ հայրենակիցներ, նախկինում լինելով ՊՊԾ գնդի 3 -րդ հատուկ գումարտակի հրամատար, 25 տարի անբասիր կերպով ծառայել եմ ժողովրդիս ու պետությանս՝ ենթարկվելով բացառապես օրենքին ու իրավունքին։

Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց։

Հիշեք , որ վտանգված է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Հայրենիք, որի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայեցին մեր ծառայակից ընկերները։ Ամենուր որդեկորույս ծնողներ, այրիացած կանայք և միակողմանի որբացած երեխաներ են։

Ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերին և, ի վերջո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Կոչ եմ անում չտրվել սադրիչ հրամանների և հավատարիմ մնալ Ձեր երդմանը։ Աստված պահապան մեր Հայրենիքին։

ՀՀ Ոստիկանության պահեստազորի մայոր՝

Խաչատուր Հովակիմյան»։

Հարգելի ծառայակից գործընկերներ եւ հայրենակիցներ, նախկինում լինելով ՊՊԾ գնդի 3 -րդ հատուկ գումարտակի հրամատար, 25 տարի…

Опубликовано Xachik Hovakimyan Четверг, 17 декабря 2020 г.



Նման նյութեր