«Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ. ժողովու՛րդ, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք». Իշխան Սաղաթելյան
Advertisement 1000 x 90

«Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ. ժողովու՛րդ, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք». Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից.

«Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել գերիների, անհետ կորածների հարցերը, այլև թշնամուն հանձնեց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերն ու դրանց հարյուրավոր պաշտպաններին:

Վաղը նա պատրաստվում է քաղաքական որոշման արդյունքում հանձնել Սյունիքի մարզի կարևոր պաշտպանական դիրքերը, ինչի արդյունքում թշնամու վերահսկողության տակ են հայտնվում Գորիս – Մեղրի միջպետական մայրուղու մի շարք հատվածներ:

Հատուկ ուզում եմ նշել՝ դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ:

Ժողովու՛րդ, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք:

Ոտքի կանգնե՛ք, մի լռե՛ք,

Եկե՛ք միասին Հեռացնենք դավաճանին ու փրկենք հայրենիքը։

Առանց Նիկոլ Հայաստան»

Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել…

Опубликовано Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan Четверг, 17 декабря 2020 г.