@Mediaport-ն գրել էր, որ օրերս Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել էին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի քահանա Տեր Սիմոնի նկատմամբ, արգելել քահանայի մուտքը եկեղեցի, իսկ գործընթացն էլ համակարգել էր «իմքայլական» Հայկ Սարգսյանը (շիշ բռնող): Ավելի ուշ Գեղարքունիքի թեմից հաստատեցին տեղեկությունը:
Mediaport-ի տվյալներով՝ քահանայի առաջ եկեղեցու դռները փակել է վերջերս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցած Արշակ Բարսեղյանը: Վերջինս, իր մոտ ունենալով եղեկեցու դռան բանալիները, միացել է Փաշինյանի մի քանի աջակիցներին ու դուռը կողպել քահանայի առաջ: Միջադեպի մյուս մասնակից, Նիկոլ Փաշինյանի հերթական աջակիցը Մարտունու բնակիչ, վարորդ Հոմերոս Բեյբությանն է: Ի դեպ, ըստ տեղեկությունների, հենց նա էլ եղել է քահանային հարվածողը:
Խուլիգանության մյուս մասնակիցներից է Վարդան Սիրականյանը (Օրիֆլեյմի Վարդանը), որը Մարտունիում հայտնի է որպես «5000-ով միտինգ անող»: