«Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավել րոպե մնալն աթոռին՝ ուղիղ կերպով վտանգում է ո՛չ միայն մեր ազգի ու պետության ներկան, այլ հատկապես՝ ապագան». Զաքար Խոջաբաղյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավել րոպե մնալն աթոռին՝ ուղիղ կերպով վտանգում է ո՛չ միայն մեր ազգի ու պետության ներկան, այլ հատկապես՝ ապագան». Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլը փորձում է իր ստորագրածն ու արածը դարձնել անշրջելի։ Փորձում է անշրջելի իրավական ստատուս տալ եղածին, անգամ ՀՀ սահմանների հարցում, որպեսզի այլևս զրկի Հայ ազգին իր Հայրենիքն արդարացիորեն պահանջելու իրավունքից։ Կարելի է ենթադրել, որ նա իր «հոգևոր հայրիկի»՝ ԼՏՊ-ի արժանի ժառանգորդն է, և մշտապես ճիշտ դուրս գալու մոլուցքն է նրա քայքայիչ գործունեության հիմնական մոտիվացիան։ Կարելի է ենթադրել, որ ինչպես Լևոնն էր ամեն ինչ անում հողերը տալու համար, որպեսզի վերջում ասի՝ տեսա՞ք ես ճիշտ էի, նույնկերպ և Նիկոլն է տառապում այդ մոլագար ախտով…

Բայց կասկածում եմ, որ նրա գլխավոր մոտիվացիան դա է…

Չի կարող հայ մարդը, որը խելագար չէ, միայն իր ճիշտ դուրս գալու համար վառի սեփական տունն ու ազգի հազարամյակների պատմությունը։ Չի կարող հայ մարդը, իր իսկ ձեռքով դիտմամբ և նախապես կանգնեցնի սեփական ազգի գերեզմանաքարը…

Տեսնելով Նիկոլի հետևողականությունը՝ ո՛չ միայն պարտությունն ապահովելու, այլ հատկապես՝ այդ պարտությանն ու կորուստներին իրավական անշրջելի ստատուս հաղորդելու հարցում, հակված եմ կասկածի տակ առնելու նրա ծագումը…

Նման հետևողականություն կարող է ցուցաբերել միայն ու միայն հայ ազգի թշնամին…

Թե՛ կորուստները, թե՛ Արցախի կարգավիճակը, թե՛ Հայաստանի սահմանների հարցը…բոլորը կարելի է քննարկել, կարելի է ստատուս քվոն վիճարկել, վերջապես փոխել կարելի է պատկերը… Մենք թեկուզ մի դար է, բայց չենք փակել Ցեղասպանության հարցը՝ սպասելով հարմար ժամին…

Տարածաշրջանը եռում է, և ցանկացած պահի հնարավոր է նոր պատերազմ, որի դեպքում կարելի է փորձել շտկել վիճակը, հետ բերել կորուստները, նույնիսկ՝ ավելին ազատագրել։ Դա կարող է լինել վաղը, կարող է լինել մի տարուց կամ տաս, էական չէ, բայց դրա հնարավորությունը կա, քանի դեռ հարցը բաց է…

Իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով փորձում է վերջնականապես թաղել ոչ միայն Արցախի հարցը, այլ նաև զրկել Հայ ազգին վիճարկելու իր պատմական հայրենիքի կորուստը ու պահանջելու ցեղասպանության հետևանքների վերացում…

Անկախության հռչակագրում առաջին կետով հղում է արվում Առաջին Հանրապետության իրավահաջորդությանը, որը հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ԱՊԱԳԱՅԻ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ապագայի Հայաստանն է հիմա փորձում թաղել… Ներկա Հայաստանի թաղումը նա արդեն իսկ ստորագրել է։ Իսկ հիմա հետևողականորեն փորձում է զրկել հայ ազգին այն վիճարկելու և իր արդար իրավունքները պահանջելու հնարավորությունից….

Հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավել րոպե մնալն աթոռին՝ ուղիղ կերպով վտանգում է ո՛չ միայն մեր ազգի ու պետության ներկան, այլ հատկապես՝ ապագան։ Հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռացվի կառավարման ղեկից…»:

Նիկոլը փորձում է իր ստորագրածն ու արածը դարձնել անշրջելի։ Փորձում է անշրջելի իրավական ստատուս տալ եղածին, անգամ ՀՀ…

Опубликовано Закаром Ходжабагяном Четверг, 17 декабря 2020 г.



Նման նյութեր